Տեխասում 16-ամյա հայ ուսանողուհի է մահացել. նրան փորձում են տեղափոխել Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փորձի փոխանակման նպատակով ԱՄՆ մեկնած հայ ուսանողուհի 16­ամյա Լիլիթ Իշխանի Գեւորգյանը մահացել է Տեխաս նահանգի Նակոգդոչես քաղաքում ճանապարհային պատահարից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով տեղական ktre.com օնլայն պարբերականը, Գեւորգյանը մահացել է քվադրոցիկլի վթարի հետեւանքով: Դեպքից հետո շերիֆ Ջեյսոն Բրիդջեսը հայտնել է, որ վթարի պատճառն այն է եղել, որ արագության տակ Գեւորգյանը կորցրել է կառավարումը: Լիլիթ Գեւորգյանը մահացել է վթարից ժամեր անց Նակոգդոչեսի հիվանդանոցում` առանց գիտակցության գալու: Ավելի ուշ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել հետեւյալ հաղորդագրությամբ.

«Աննկարագրելի ցավով հայտնում ենք, որ Հայաստանի ՖԼԵՔՍ ծրագրի մասնակիցներից մեկը ս.թ. օգոստոսի 24-­ին մահացել է դժբախտ պատահարի՝ քվադրոցիկլի վթարի հետևանքով: Բոլոր ներգրավված կողմերն անում են հնարավորինս նրա մարմինը ԱՄՆ­ից տուն բերելու համար: Մենք խորապես ցավում ենք և կիսում ենք Լիլիթի ընտանիքի ու ընկերների վիշտը: Այս պահին մենք չենք կարող հրապարակել այլ մանրամասներ՝ հարգելով Լիլիթի հիշատակը»,­-ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս