Եկատերինբուրգի «Ուրալ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը բուժզննում է անցել: Նրա մոտ ախտորոշվել է ձկնամկանի վնասվածք:
Վնասվածքի պատճառով նա կիսատ էր թողել «Թերեկի» դեմ հանդիպումը և փոխարինվել: Նա այդ խաղում նաև գոլի հեղինակ էր դարձել:
Ֆուտբոլիստի վերականգման վերջնաժամկետ է սահմանվել 3 շաբաթը: Այս մասին հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը: