Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը: Այս մասին փոխանցում է «Անադոլու» թուրքական գործակալությունը:

Նշվում է, որ Իրանի հետ սահմանը փակ է անվտանգության նկատառումներից ելնելով: Այս քայլը ժամանակավոր բնույթ է կրում:

Իսկ թե երբ կբացվի սահմանը` չի հաղորդվում:

Հավելենք, որ վերջին ամիսներին Թուրքիայի հարավ-արևելքում ակտիվացել է Քրդական աշխատավոր կուսակցությունը, հաճախակի են դարձել զորամասերի ու ոստիկանական տեղամասերի վրա հարձակումները:




Լրահոս