Եվրոպայի 2016 թվականի առաջնության ժամանակ Ֆրանսիայի հավաքականի նվազագույն խնդիրը կլինի կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆուտբոլի միության նախագահ Նոելե Գրետը:
«Վստահ ենք, որ լավ ելույթ կունենանք Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը: Մեր նպատակը «Եվրո-2016»-ի կիսաեզրազրափակչի ուղեգրի նվաճումն է:
Իհարկե, անձամբ ես կցանկանայի հաղթել: Մեր հավաքականը հզոր է և դեռ կհասցնի առաջընթաց գրանցել»,-նշել է նա: