Վաղաժամ մահացել է ՀՀ ԱԺ աշխատակազմի հեռուստաօպերատոր Արմեն Դեւրիկյանը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
«Խոր ցավով տեղեկացանք ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության երկարամյա հեռուստաօպերատոր Արմեն Դեւրիկյանի վաղաժամ մահվան մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԺ աշխատակազմը ցավակցում է Արմեն Դեւրիկյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին եւ կիսում նրանց խոր վիշտը: