Սահմանադրական բարեփոխումների նախագիծը չի կարող դրվել հանրաքվեի առանձին գլուխներով. Վարդան Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական բարեփոխումների նախագիծը չի կարող դրվել հանրաքվեի առանձին գլուխներով: Այն միասնական փաստաթուղթ է: Այս մասին Ազգային ժողովի նիստում հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

«Չի կարելի առանձին դնել հանրաքվեի, դա չի թույլատրում ո՛չ գործող օրենսդրությունը, ո՛չ էլ պարզ սովորական տրամաբանությունը: Սահմանադրությունը նորմերի ամբողջություն է»,– հավելեց  նա։

Նրա խոսքով, գլուխների միջև օրգանական կապ է առկա: «Եթե մենք կառավարման համակարգին վերաբերող մի գլուխը դնենք առանձին հանրաքվեի, մյուսը՝ առանձին, չի լինի, դրանց միջև կա օրգանական կապ, և այդ կապը այն կխզվի, եթե մեկն ընդունվի մյուսը՝ չընդունվի»,- շարուակեց Վարդան Պողոսյանը:




Լրահոս