Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ընթերցեց պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի նամակը` ուղղված ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:
Նամակում ասվում էր, որ Ռուբիկ Հակոբյանը հրաժարվում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնից: Նաղդալյանն էլ նշեց, որ այս հայտարարությունը կընդունվի ի գիտություն: