Երևանում և Արագածոտնում խոտածածկ տարածքներ են այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 19-ից 20-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ «Հայյորդաց տան» մոտակայքում, այրվել է 400 քմ խոտածածկ տարածք, Արտաշիսյան փողոցի թիվ 50 շենքի մոտակայքում` ևս 400 քմ:

Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի մոտակա սարին` 9 հա, Ուջան գյուղի ամառանոցների մոտակայքում` 16 հա:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են:




Լրահոս