Ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան երկու սպա ազատվել է աշխատանքից, ևս 10-ը տույժի է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով` ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից հեռացվել են  Ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժի պետի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Մադաթյանը և ՃՈ ակտերի բաժնի ղեկավար, փոխգնդապետ Գեորգի Ֆռանգյանը: Եվս 10 ոստիկան տույժի են ենթարկվել սխալ արձանագրություններ կազմելու և նման այլ քայլեր կատարելու համար: Նման որոշում է կայացվել օրեր առաջ Ճանապարհային ոստիկանության հետ տեղի ունեցած հանդիպումից հետո:

Armlur.am-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ ոստիկանությունում խրախուսանքներ, տույժեր, տուգանքներ լինում են, և դա միտված է համակարգի որակի բարելավմանը: Ըստ էության, Ահարոնյանը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց այս տեղեկությունը:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս