ՀՀ քաղաքաշինության նախարարությունը ընթացք է տվել վերջերս «Առավոտ» օրաթերթում Նեմրութի՝ Երվանդունիների դիցարանը Հայաստանում վերականգնելու վերաբերյալ գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի՝ հանրապետության նախագահին և ՀՀ կառավարությանն ուղղված բաց նամակին:
Ըստ այդմ, նա նամակով դիմել էր նաև ՀՀ քաղաքաշինության նախարարին: Ընթացք տալով տիկին Պետրոսյանի նամակին, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը աշխատանքային խումբ է ձևավորել. քննարկման արդյունքում որոշվել է Նեմրութի՝ Երվանդունիների դիցարանը Հայաստանում վերականգնելու հարցն ընդգրկել քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի ճարտարապետական հանձնաժողովի նիստի օրակարգում, որը տեղի կունենա հոկտեմբեր ամսվա երկրորդ տասնօրյակում: