Սևանա լճում նավակ է շրջվել. կան անհետ կորածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 25-ին, ժամը 17.25-ին ահազանգ է ստացվել, որ Հայրիվանք գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում, նավակը, որում եղել է 3 մարդ, շրջվել է:

Նրանցից մեկին հաջողվել է լողալով դուրս գալ ափ և ահազանգել 911 ծառայություն:

Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը և ջրափրկարարական ջոկատը:

Իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




Լրահոս