Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներն անկանոն բնույթ են կրում. ՀՀ ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ­-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներն անկանոն բնույթ են կրում, սակայն կրակոցների  ինտենսիվությունը սեպտեմբերի 24­-ի համեմատ նվազել է:

Այս մասին «Արմենպրես»­ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության վարչությունից` հավելելով, որ hայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդը կրակ է արձակում տարբեր տրամաչափի զինատեսակներից:

Հավելենք, որ հակառակորդի կրակոցներից  Տավուշի մարզի Բերդավան համայնքում սեպտեմբերի 24-­ին զոհվել է 2 քաղաքացիական անձ, 2-­ը` վիրավորվել: Զոված քաղաքացիներն են`1974 թվականին ծնված Սոնա Ռևազյանը և 1921-­ին ծնված Շուշան Ասատրյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տավուշի մեկ այլ սահմանամերձ Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցից զոհվել է 83­-ամյա Պայծառ Աղաջանյանը:




Լրահոս