Ռոդրիգեսն ու Բեյլը կմասնակցեն մադրիդյան դերբիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի ֆոտբոլիստներ Խամես Ռոդրիգեսն ու Գարեթ Բեյլը հաջորդ շաբաթ կսկսեն մարզվել ընդհանուր խմբում և պատրաստ կլինեն «Ատլետիկո»-ի հետ մադրիդյան դերբիին:

Այդ մասին հայտարարել է Արքայական ակումբի իսպանացի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, սակայն ֆուտբոլիստները բաց կթողնեն «Մալագա»-ի հետ Իսպանիայի առաջնության հանդիպումն ու «Մալմյո»-ի հետ Չեմպիոնների լիգայի խաղը:

«Մեզ համար նաև բացառիկ կարեւորության խաղացող է Կարիմ Բենզեման, ով կարող է գոլ խփել և արդյունավետ փոխանցում կատարել: Նա նաև մեծ վազքային աշխատանք է կատարում խաղադաշտում»,- նշել է Բենիտեսը:




Լրահոս