Քիշնևի կենտրոնում գնալով մեծանում է վրանային ճամբարը: Այժմ այն տեղակայված է ոչ միայն խորհրդարանի շենքի մոտակայքում: Բողոքի ցույցերն ընդլայնվում են: Դրան միանում են նոր կողմնակիցներ, Մոլդովայի մայրաքաղաք են գալիս ցուցարարներ երկրի տարբեր շրջաններից: Ցուցարարները հայտարարում են, որ անժամկետ բողոքի ցույցերը կշարունակվեն այնքան, մինչև որ նրանց պահանջները ի կատար չածվեն:
Պահանջներից ամենակարևորը նախագահի ու կառավարության հրաժարականն է: Ներկայացված վերջնագրում հստակ նշվում է 7 օր ժամկետը: Սակայն երկրի ղեկավարը հրաժարվում է երկխոսության գնալ: Նրա խորհրդականն արդեն հայտարարել է, որ երկրի նախագահը չի պատրաստվում վայր դնել իր լիազորությունները, փոխանցում է «Ռոսսիա 24»-ը: