Պուտինի ելույթի ժամանակ Ուկրաինայի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերի դահլիճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթի ժամանակ Ուկրաինայի պատվիրակությունը՝ նախագահ Պյոտր Պորոշենկոյի ղեկավարությամբ, լքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերի դահլիճը, փոխանցում է ТАСС-ը:

Նման դեպք է գրանցվել նաև նախօրեին, երբ ԱՄՆ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը նման դեմարշի է դիմել Պյոտր Պորոշենկոյի ելույթի ժամանակ:

«Նման քայլի ենք դիմել՝ ի նշան բողոքի՝ բացահայտ քաղաքականացված և ագրեսիվ ելույթի դեմ, որը կտրականպես չի համապատասխանում գագաթնաժողովի բուն գաղափարին»,-գործակալության հետ զրույցում նշել է բարձրաստիճան դիվանագետը:

Հիշեցնենք, որ Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանը, որին մասնակցում են 144 պետությունների ղեկավարներ և մոտ 9 հազար դիվանագետներ: Քննարկման հիմնական թեմաներն են՝ սիրիական ճգնաժամը, ահաբեկչության տարածումն ու համաշխարհային կոնֆլիկտներին ՄԱԿ-ի դերը:




Լրահոս