Վթարի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել երկու հետիոտնի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 29-ին, ժամը 20.04-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի և Դ. Դեմիրճյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու ավտոմեքենա, կան արգելափակվածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

2324

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

2322

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «Լիճք» տաքսի ծառայության «Օպել Աստրա Ջի» մակնիշի 34 VA 833 պետհամարանիշի (վարորդ՝ Ռ. Ի.) և «Տոյոտա Քեմրի» մակնիշի 58 ZZ 555 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Ա., ծնվ 1992թ.) ավտոմեքենաները, այնուհետև վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվելով հետիոտնի համար նախատեսված մայթին՝ վրաերթի ենթարկել 1993 թ. ծնված Դ. Մ.-ին և 1989 թ. ծնված Կ. Մ.-ին:

«Տոյոտա Քեմրի» ավտոմեքենայի վարորդը և ուղևոր` 1989 թ. ծնված Բ. Խ.-ը հոսպիտալացվել են թիվ 1 համալսարանական կլինկական հիվանդանոց և «Արամյանց» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս են գրվել:

«Օպել Աստրա Ջի» ավտոմեքենայի ուղևոր` 1969 թ. ծնված Ն. Ե.-ը և Դ. Մ.-ը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ 1989 թ. ծնված Կ. Մ.-ը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական կլինկական հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները փակել են «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայի գազի փականը, անջատել «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը և իրականացրել վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ:




Լրահոս