Ռուսական ինքնաթիռները ներխուժել են Թուրքիայի օդային տարածք. Անկարան բացատրություն է պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան ՌԴ դեսպանից բացատրություն է պահանջել, թե ինչպես են ռուսական ինքնաթիռները ներխուժել Թուրքիայի օդային տարածք:

Միջադեպը գրանցվել է շաբաթ օրը:

Ռուսական ինքնաթիռներին Թուրքիայի օդային տարածքում հետապնդել են երկրի ռազմաօդային ուժերին պատկանող երկու F-16 կործանիչներ:

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովից պաշտոնական Անկարան բացատրություն է պահանջել:

Ավելի վաղ Թուրքիան քննադատել էր ՌԴ ռազմական միջամտությունը սիրիական հակամարտությանը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայի գործողությունները սխալ է անվանել, որը կհանգեցնի Ռուսաստանի հետագա մեկուսացմանը:




Լրահոս