ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը մասնակցում է հոկտեմբերի 5-7-ը Նյու Դելիում անցկացվող «Հնդկաստանի առողջապահության առավելությունները-2015» խորագրով միջազգային համագումարին:
Լայնածավալ միջոցառումը համախմբել է աշխարհի 65 երկրի շուրջ 600 մասնակցի, որոնք ծանոթանում են Հնդկաստանի առողջապահական համակարգին, այցելում բժշկական կազմակերպություններ, հանդես գալիս զեկուցումներով:
Կլոր սեղանների ընթացքում պատվիրակներին կներկայացվի երկրի բժշկագիտական փորձը, ծառացած մարտահրավերն ու առաջիկա ծրագրերը:
«Հնդկաստանի առողջապահության առավելությունները-2015» համագումարը կանդրադառնա նաև Հնդկաստանում լայն տարածում ունեցող ոչ ավանդական բժշկությանը:
Նշենք, որ Հնդկաստանում լայն թափով զարգանում է բժշկական տուրիզմը, ինչպես նաև մեծ հաջողություններ են գրանցվում դեղերի ոլորտում: