Ավտոլվացման կետից կատարված գողությունը բացահայտվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 3-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին էր դիմել  46-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ մարտի 2-ի ժամը 21.00-ից  մինչեւ մարտի 3-ի ժամը 15.00-ն ընկած ժամանակահատվածում Զաքարիա Սարկավագի փողոցում գտնվող, իրեն պատկանող ավտոլվացման կետի աշխատակիցն  իր մոտ եղած բանալիով դուռը բացելով՝ ավտոլվացման կետից գողացել է ավտոլվացման սարք, հսկիչ դրամարկղային 2 մեքենա, “ԴՎԴ” նվագարկիչ եւ հեռուստացույց` պատճառելով 450.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մարտի 18-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության  ծառայողներն այդ  գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Երեւան քաղաքի բնակիչ, 1981 թ. ծնված Կարլեն Խ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս