«Ռոմա»-ի ավագ Ֆրանչեսկո Տոտտին կարիերան ավարտելուց հետո մնալու է ակումբում: Այս մրցաշրջանը թիմում նրա համար կարող է դառնալ վերջինը:
Football-italia.net-ը հայտնում է, որ ակումբի մարզական տնօրեն Վալտեր Սաբատինին արդեն հայտարարել է, որ 39-ամյա իտալացին պաշտոն է ստանալու «Ռոմա»-ի ղեկավարությունում: