Գալուստ Սահակյանը հաստատեց. Հովիկ Աբրահամյանը հանդիպել է մեծամասնական պատգամավորներին ու հրահանգ տվել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մտավախություն չունի, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը կարող է ձախողվել: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրենք ընտրակեղծիքներրի չեն դիմում: Վերջինիս խոսքով` այդ լուրերը տարածում են «արջի ծառայություն» մատուցողները:

Նա հաստատեց նաև այն տեղեկությունը, ըստ որի, երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավաքվել է մեծամասնական ընտրակարգով ընտրված բոլոր պատգամավորներին ու հրահանգներ տվել: Ինչպես հայտնի է` իշխանություններին 700 հազար «այո» է պետք սահմանադրական հանրաքվեն անցկացնելու համար:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս