«Ալ Քաիդա»-ն առաջարկել է իսլամիստական խմբավորումներին դադարեցնել ներքին պայքարն ու համատեղ հակազդեցություն ցուցաբերել Արևմուտքի, Ռուսաստանի, ինչպես նաև` Սիրիայի և Իրաքի սպառնալքիներին: Նման կոչով հանդես է եկել ահաբեկչական խմբավորման առաջնորդ Այման ալ-Զավահիրին. փոխանցում է Reuters-ը:
«Ամերիկացիները, ռուսները, իրանցիները, ալավիթներն ու «Հեզբոլահ»-ը միավորվել են մեր դեմ: Մի՞թե մենք չենք կարող դադարեցնել այն և համատեղ ջանքեր գործադրել նրանց հակազդելու համար»,-իր կոչում նշում է ահաբեկչական խմբավորման առաջնորդը:
Նա որպես հիմնական թիրախ է նշել Միացյալ Նահանգները: Ալ-Զավահիրին նաև նախազգուշացրել է ապստամբներին, ովքեր մարտնչում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ, խուսափել «Իսլամական պետության» հետ կոնֆլիկտից:
Վերջին շրջանում Սիրիայում կոնֆլիկտի կողմերը փորձում են ուժգնացնել ուժերը շահավետ կոալիցիա ստեղծելու միջոցով: Ավելի վաղ սիրիական ընդդիմությունը կոչ էր արել կրոնական կոալիցիա ստեղծել՝ «ռուս-իրանական օկուպացիոն միության» դեմ պայքարի համար:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան