Հարավային Սուդանում վթարի ենթարկված ինքնաթիռը չի՞ պատկանում հայկական ավիաընկերությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարավային Սուդանում վթարի ենթարկված ռուսական անձնակազմով Ան-12 ինքնաթիռը չի պատկանում հայկական ավիաընկերությանը: Այս մասին ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը:

«Կործանված ինքնաթիռը չի պատկանում ՀՀ-ին, որևէ հայկական ավիաընկերության հետ այն կապ չունի»,-հայտարարել է Գրձելյանը:

Ավելի վաղ գործակալության աղբյուրը հայտնել էր, որ ԱՆ-12 ինքնաթիռը կարող է պատկանել հայկական ավիաընկերություններից մեկին, որը բեռնափոխադրումներ է իրականացնում Աֆրիկայում:

Բացի այդ` գործակալության աղբյուրը նշել էր, որ ինքնաթիռը չի պատկանում նաև ռուսական ավիաընկերությանը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս