Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Թուրքիային ֆինանսական աջակցություն է առաջարկել՝ Եվրոպայում սիրիացի փախստականների հոսքի դադարեցման համար:
Ինչպես գրում է The Guardian-ը, Քեմերոնը պատրաստ է 400 մլն եվրո տրամադրել Էրդողանին: Իր հերթին Անկարան պետք է բարելավի երկրի տարածքում ներգաղթյալների կացարանների պայմանները, ինչպես նաև պետք է վերահսկի ներգաղթյալների հոսքը, ովքեր փորձում են ԵՄ տարածք ներթափանցել:
Եվրամիության անդամ երկրների գագաթաժողովի շրջանակներում մասնակիցները Թուրքիայի հետ համատեղ միգրացիոն ճգնաժամի հակազդման ծրագրի շուրջ համաձայնության են եկել: Սակայն նշվում է, որ դեռևս Եվրամիության ոչ մի երկիր չի խոստացել աջակցության իր մասնաբաժինը վճարել, որը պետք է կազմի 3 մլրդ եվրո:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան