Թուրք-սիրիական սահմանին կործանված ռուսական Սու-24-ի օդաչուն հետմահու պարգևատրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով՝ թուրք-սիրիական սահմանին թուրքական կործանիչի կողմից խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռի օդաչուն պարգևատրվել է Ռուսաստանի Հերոսի աստղով, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Խոսելով երկրորդ օդաչուի մասին, ՌԴ նախագահն ասել է. «նա փրկվել է, այժմ նա գտնվում է մեր ավիաբազայում»:

«Նրան ևս, ինչպես և օպերացիայի այլ մասնակիցներին, այդ թվում՝ փրկարարական օպերացիայի մասնակիցներին, կպարգևատրեն պետական պարգևներով»,-հավելել է Պուտինը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, թուրք-սիրիական սահմանին կործանված ինքնաթիռի երկրորդ օդաչուն ողջ է:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  

 




Լրահոս