Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 12.50-ին, կամավոր բաժին են ներկայացել Տեղ գյուղի բնակիչներ, 1993 թ. ծնված Համլետ Մ.-ն և նույն թվականին ծնված Հայրապետ Ղ.-ն, ովքեր 2015 թ. դեկտեմբերի 6-ից հետախուզվում էին ՀՀ քր. օր.-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի մեղադրանքով (Մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, անչափահասի նկատմամբ):
Խափանման միջոցը՝ կալանք:
Համլետ Մ.-ն և Հայրապետ Ղ.-ն ձերբակալված են: