«Մեր համբերությունն անսահման չէ». Թուրքիան սպառնում է Ռուսաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկարան կոչ է անում Մոսկվային հանգստություն պահպանել, սակայն Թուրքիայի համբերությունն անսահման չէ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն, փոխանցում է Reuters-ը:

Թուրքական NTV հեռուստաալիքի ուղիղ եթերում Չավուշօղլուն հայտնել է նաև, որ Իրաքում թուրքական զորքերի ներկայության ամրապնդման մասին որոշումն ընդունվել է անվտանգության սպառնալիքի աճից հետո:

«Ռուսաստանը Սու-24-ի դեպքից հետո ցանկանում է օգտագործել ցանկացած հնարավորություն, սակայն մեր համբերությունն անսահման չէ»,-նշել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը հերթական անգամ հայտարարել էր Ռուսաստանի հետ համագործակցության պատրաստակամության մասին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս