Դեկտեմբերի 13-ին, ժամը 14.11-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Արարատ ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 35-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34 QU 575 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1997 թ. ծնված Գ. Ս.) դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղևորներ՝ 1992 թ. ծնված Լ. և 1994 թ. ծնված Ա. Հ.-երը հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: