ԵԱՀԿ-ն հայ­-ադրբեջանական սահմանին մշտադիտարկում կիրականացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ դեկտեմբերի 16-­ին ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը մշտադիտարկում կիրականացնի հայ­ ադրբեջանական սահմանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, մշտադիտարկումը տեղի կունենա Ղազախի շրջանի ուղղությամբ: Հայկական կողմից մոնիթորինգը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովն ու Իրժի Աբերլեն: Ադրբեջանական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պիտեր Սվեդբերգը և Սայմոն Թիլլերը:




Լրահոս