![](https://armlur.am/wp-content/uploads/2013/05/22//47216.jpg)
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Լոռու մարզային վարչությունների և Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 21-ին, ժամը 20.15-ին, Արջուտ գյուղից բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1971 թ. ծնված Թորոս Մ.-ն, որը 2010 թ. սեպտեմբերի 7-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցներ ապօրինի պահելու մեղադրանքով: