Նյու Յորքի Բրուքլին քաղաքում (ԱՄՆ) երեկոյան կայացավ բռնցքամարտի հերթական երեկոն, որի գլխավոր մենամարտում WBC վարկածով աշխարհի չեմպիոն 30-ամյա ամերիկացի Դեոնտեյ Ուայլդերը նոկաուտի ենթարկեց 26-ամյա լեհ Արթուր Շպիլկային:
Մենամարտն ընթանում էր հավասար պայմաններում, Շպիլկան շատ լավ էր շարժվում և պաշտպանվում, սակայն 9-րդ ռաունդում նա աջ կողմից հարված ստացավ, որն էլ ճակատագրական եղավ նրա համար` նա նոկաուտի ենթարկվեց:
Նույն օրը Ուայլդերի հետ կապված մեկ այլ դեպք է տեղի ունեցել` նա վիճել է Թայսոն Ֆյուրիի հետ: