Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ Եգիպտոսի իշխանությունները А321-ի ահաբեկչության մեջ կասկածում են EgyptAir-ի մեխանիկին, ով ԻՊ ահաբեկիչներից մեկի եղբայրն է:
Նախնական տվյալների համաձայն՝ ծայրահեղականները կապ են հաստատել նրա հետ և խնդրել օգնել տեղադրել ռումբը:
«Այն բանից հետո, երբ ԻՊ-ում իմացել են, որ ահաբեկիչներից մեկի եղբայրը աշխատում է ավիաընկերությունում, խմբավորումը ռումբ է տեղադրել այդ մարդու պայուսակի մեջ: Նրան խնդրել են տեղադրել այն ինքնաթիռի մեջ»,-ասվում է գործակալության աղբյուրի հայտարարության մեջ:
Նախօրեին հայտնի է դարձել, որ հատուկ ծառայությունները հաստատել են A321-ում ահաբեկչություն իրականացնողի ինքնությունը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան