Կադիրովը մեկնաբանել է Պուտինի կոռումպացվածության մասին ԱՄՆ-ի մեղադրանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին ԱՄՆ-ի մեղադրանքները խոսում են այն մասին, որ «Ռուսաստանի դեմ իրական պատերազմ է հրահրվում»: Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում:

«Սպիտակ տունը թշնամական քայլեր է ձեռնարկում Ռուսաստանի և նրա նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին: Սցենարը գրվել է, ինչպես Հոլիվուդում: BBC-ի ֆիլմը, ԱՄՆ-ի ֆիննախի մեկնաբանությունը, Սպիտակ տան արձագանքը. այս ամենը վկայում են այն մասին, որ Ռուսաստանի դեմ իրական պատերազմ է հրահրվում: Անցել են ժամանակները, երբ պատերազմ էին համարվում միայն ռազմաճակատում մարտերը: Մեր օրում իրական զենք են համարվում տեղեկատվական հարձակումներն ու գաղափարական դիվերսիաները: ԱՄՆ-ն իր եվրոպացի վասալների աջակցությամբ ձգտում է քաոս առաջացնել Ռուսաստանում, արդյունքում Ռուսաստանը վերածել Աֆղանստանի, Իրաքի, Լիբիայի, լավագույն դեպքում՝ Հարավսլավիայի»,-գրել է Կադիրովը:

Ավելի վաղ Կրեմլում մեկնաբանել էին ԱՄՆ-ի ֆիննախի ներկայացուցչի սկանդալային հարցազրույցը:

Սպիտակ տունն իր հերթին հրաժարվել է մեկնաբանել ՌԴ ղեկավարությանը կոռումպացվածության մեջ մեղադրանքները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս