7,0 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժից հետո առնվազն 7 հետցնցում է գրանցվել Կամչատկայում, գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ երկրաբանական ծառայությունն իր կայքում հայտնում է 168 կմ խորությամբ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին: Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է նախորդ ցնցումների էպիկենտրոնից 5 կմ խորության վրա:
Կամչատկայի շրջանի ԱԻՆ ծառայությունում հայտարարել են, որ թերակղզում հզոր երկաշարժից հետո զոհեր և տուժածներ չկան, ինչպես նաև փլուզումներ չեն գրանցվել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան