Հյուրանոցների առցանց ամրագրման «Oktogo.ru» ռուսական ծառայությունը կազմել է 2015թ. ամենամատչելի զբոսաշրջային ուղղությունների ցանկը: Վարկանիշը կազմված է 2015թ. փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հյուրանոցային ամրագրումների միջին օրավարձի տվյալներով: Երևանը 2015թ. ռուս զբոսաշրջիկների կողմից ընտրված օտարերկրյա ամենամատչելի քաղաքների առաջին տասնյակում է: «Oktogo.ru»-ի տվյալներով Երևան են գալիս միջինը 3.5 օրով:
«2015թ. Երևանը մտել է ամենամեծ ժողովրդականություն վայելող զբոսաշրջային ուղղությունների տասնյակ, ուր անհատ զբոսաշրջիկները մեկնում էին հանգստյան օրերին»,-նշել է «Oktogo.ru»- ի հաղորդակցությունների հարցերով տնօրեն Յակոբ Սադչիկովը:
Զբոսաշրջիկների համար ամենամատչելի տասը քաղաքներից են նաև լեհական Պոզնանը ու Կրակովը, իսպանական Մալագան, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին, Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևը և այլ քաղաքներ: Այդ քաղաքներում զբոսաշրջիկները ծախսում են օրական 10-22 ԱՄՆ դոլար: