Երվանդ Զախարյանին չհաջողվեց խուսափել նաիրիտցիներից. նրանք կրկին Կառավարության շենքի մոտ էին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նաիրիտ» գործարանի նախկին ու ներկա աշխատակիցներն այսօր կրկին  հավաքվել էին Կառավարության շենքի մոտ: Նրանք անկախ կառավարության տված խոստումներից նախընտրում են պայքարել այնքան ժամանակ մինչև իրենց պահանջները կբավարարվեն: Նաիրիտցիները ցանկանում էին պարզաբանումներ ստանալ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից: ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ վերջինս անհետացել էր և այդպես էլ Կառավարության շենքից դուրս չեկավ:

Այս հանգամանքը, սակայն,  չխանգարեց նաիրիտցիներին և նրանք իրենց բողոքի ակցիան շարունակեցին էներգետիկայի և բնական պաշարների նախարարության դիմաց, որտեղ էլ հանդիպեցին նախարարին:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս