Կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը, փոխանցում է Regnum-ը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի ծառայության հայտարարությանը:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատման հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի համաձայնությունը:
«Երկու երկրների առաջնորդները փոխանակվել են սիրիական խնդրի կարգավորման հարցի շուրջ կարծիքներով՝ ընդգծելով Սիրիայի հարցով ՌԴ-ի և ԱՄՆ-ի համաձայնության իրականացման կարևորությունը»,-ասված է ՌԴ նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Քննարկվել է նաև առևտրատնտեսական համագործակցության հարցը: Նախագահները պայմանավորվել են շարունակել երկկողմ շփումները:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան