Գործարկելով ACBA Mobile բջջային հավելվածը՝ Բանկն իր հաճախորդներին հնարավորություն ընձեռեց կառավարել իրենց հաշիվները ցանկացած վայրից, ցանկացած պահի՝ ունենալով միայն ինտերնետ հասանելիությամբ IOS կամ Android օպերացիոն համակարգերով աշխատող սարքեր:
ACBA Mobile հավելվածի միջոցով կարող եք` կատարել փոխանցումներ Ձեր հաշիվների միջև, այդ թվում փոխանցումներ կարող եք իրականացնել նաև ՀՀ տարածքում գործող ցանկացած այլ բանկի հաշվեհամարներին, կատարել ավանդի համալրում, կոմունալ վճարումներ, արտաժութային փոխարկումներ, ստանալ Ձեր պարտավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, ընթացիկ վարկի մարման վերաբերյալ հիշեցումներ:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից առաջարկվող հավելվածի առավելություններին և հնարավորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այցելելով Բանկի պաշտոնական կայք կամ ֆեյսբուքյան էջ, որտեղ Դուք ԱԿԲԱ Մոբայլ հավելվածի Demo տարբերակի միջոցով հնարավորություն կստանաք նաև առանց հավելվածը ներբեռնելու ուսումնասիրել այն:
ACBA Mobile բջջային հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է այն ներբեռնել App Store-ից կամ Google play-ից և դիմելով Բանկի մասնաճյուղ` իրականացնել ակտիվացման գործողությունները:
Հավելվածի բոլոր գործառույթներին կարելի է ծանոթանալ այստեղ: