Սիրիական 9 բնակավայր միացել է հրադադարի մասին համաձայնագրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրադադարի մասին համաձայնագրին միանալու համար իր ստորագրությունն է ներկայացրել Համայի 9 բնակավայր: Այս մասին հայտարարել է Համայում հաշտեցման խմբի փոխգնդապետ Գերման Ռուդենկոն, փոխանցում է Tvzvezda-ն:

Նրա խոսքով՝ համաձայնագրի շնորհիվ երկրում վերականգնվեց պետական սիրիական իշխանությունը: Իրենց աշխատանքը կսկսեն դպրոցները, հիվանդանոցներն ու մանկապարտեզները, իսկ խաղաղ բնակիչներին երաշխավորվում է անվտանգությունը:

«Սիրիան այս պահին սպասում է արդեն 5 տարի: Պատերազմական տարիներին բազմաթիվ բնակավայրեր զգալիորեն դատարկվել են: Մարդիկ ստիպված էին լքել իրենց բնակավայրերը և փախչել այնտեղ, որտեղ անվտանգ է»,-ասել է Համայի բնակիչներից մեկը:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ից Սիրիայում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս