ՀՀ վճռաբեկ դատարանը երեկ ՀԱԿ ակտիվիստների գործը կրկին ուղարկեց վերաքննիչ քրեական դատարան` նոր քննություն սկսելու:
Հիշեցնենք, որ դեռեւս 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո-Ապոր գրադարանի մոտ միջադեպ էր տեղի ունեցել ոստիկանների եւ ՀԱԿ ակտիվիստների միջեւ, ինչի հետեւանքով Դավիթ Քիրամիջյանը, Արտակ Կարապետյանը եւ Սարգիս Գեւորգյանը մինչ այսօր դատական «քաշքշուկների» մեջ են, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորված է: Երեկ «Ժողովուրդ»-ը Ա. Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչ է կարծում, ինչ ընթացք է ունենալու քննությունը. «Բոլորիս էլ հայտնի է, որ ինչ որոշում էլ լինի, քաղաքական է լինելու: Այժմ մենք մտածում ենք, որ ամեն ինչ արվում է, որ Տ. Առաքելյանը դատված չլինի, բայց մնա անազատության մեջ, այսինքն՝ իրենք իրենց հարցերը նման կերպ են լուծում»:
ՈՒՂԱՐԿԵՑԻՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ