«Ո՛չ, բյուջեն լափված չէ. կան թերություններ, չարաշահումներ, որոնք որ պետք է հայտնաբերվեն եւ պատժվեն»:
Ահա այսպես ԱԽՔ-ն ասաց իր հեղինակավոր խոսքը: Կան թերություններ եւ չարաշահումներ, եղել են, կան եւ կլինեն, եւ դրանց դեմ ոչինչ էլ չի արվում, իրական մեղավորները չեն պատժվում, այլ կերպ ասած՝ ձկանը գլխից չեն բռնում, եւ ոչինչ չի էլ արվի, քանի որ մեր երկրում կան ԱԽՔ-եր, պոպուլիստներ, ՀՀԿ-ՕԵԿ-ականներ, որոնք նման հարցերը լուծում են անվերջ խոսելով եւ միմյանց մխիթարելով, թե չարաշահելը լափել չէ, կարելի է բոլ-բոլ չարաշահել, բայց չլափել: Ա. Բաղդասարյանը կոռեկտ արտահայտվելու կողմնակից է, սակայն տերմինների փոփոխությունից երեւույթի էությունը չի փոխվում: