Մոսկվայի Տվերի շրջանի դատարանի որոշմամբ կալանավորված ՀՀ քա֊ղաքացի Հրաչյա Հարությունյանի գործով պետական մեղադրող է նշանակվել հայազգի Գայանե Գրիգորյանցը:
Այս մասին այսօրվա համարում գրում է “Առավոտ” օրաթերթն ու հավելում.
“Վստահաբար սա ոչ պատահականու֊թյուն է, ոչ էլ զուգադիպություն, և եթե մինչ այժմ ռուս- իրավապահներին արդարացիորեն հայաստանցիներս մեղադրում էինք ՀՀ քաղաքացի Հ. Հարությունյանին ստորաց֊նելու հաճար՝ սկսած նման հոգեվիճակում և այդպիսի տեսքով նրան դատարան բե֊րելուց (ի դեպ, ոուսաստանցի իրավապահներն այդ քայլով, նախևաոաջ, անհարգա֊լից վերաբերմունք են դրսևորել իրենց երկ֊րի՝ ՌԴ դատարանի նկատմամբ) ու ճաղավանդակներում նստեցնելուց, ապա այդ գործով հայազգի մեղադրող նշանակելն արդեն կարծես ամեն ինչ իր տեղն է գցում՝ ի ցույց դնելով ռուսական քաղաքականության բացառիկ ցինիզմը ողբերգության նկատմամբ:
Մանրամասները՝ “Առավոտ”-ի այսօրվա համարում