Կարգին սոցիալական գովազդ` Հայկոյի ու Մկոյի մասնակցությամբ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ունիսոն” հասարակական կազմակերպությունը և Կարգին Թիվին ներկայացնում են նոր սոցիալական տեսահոլովակ` “Արդարությունը ձեր ձեռքերում է” խորագրով:
Սցենարի հեղինակ և պրոդյուսեր` Հայկ Մարության, ռեժիսոր` Արման Մարության, գլխավոր դերերում` Հայկ Մարության և Մկրտիչ Արզումանյան (Հայկո Մկո): Հոլովակը պատրաստվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ` “Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով” (LIFE) ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Սեյվ դը չիլդրեն կազմակերպությունը`գործընկեր ՀԿ-ների հետ համատեղ:
“Ունիսոն” ՀԿ-ն հատուկ շնորհակալություն է հայտնում Հայկ Մարությանին և Մկրտիչ Արզումանյանին` հոլովակում բարեգործական հիմունքներով նկարահանվելու համար:




Լրահոս