Ս.թ. օգոստոսի 7-ին ժամը 11:00-ին Երևանի ավագանու “Բարև Երևան” խմբակցությունը Հայաստանի Հանրապետության վարչական դատարան մուտք կանի իր հայցադիմումը “Երևանի քաղաքապետի 19.07.2013թ. թիվ 3660-Ա որոշումն առոչինչ ճանաչելու, իսկ 19.07.2013թ. թիվ 3661-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին”:
“Բարև Երևան”խմբակցության անդամները տեղում կպատասխանեն նաև լրագրողների հարցերին: Հասցեն՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, քաղաք Երևան, Գարեգին Նժդեհի 23:
Երևանի ավագանու “Բարև Երևան” խմբակցություն