Սլովակ պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած հարձակումը ԼՂ-­ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սլովակիայի Հանրապետության խորհրդարանի՝ Ազգային խորհրդի Եվրոպական հարցերի կոմիտեի նորընտիր նախագահ Լյուբոշ Բլահան դատապարտել է Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումը Լեռնային Ղարաբաղում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին Բլահան գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Հաղորդվում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հարձակում է սանձազերծել հայերի դեմ։ Ըստ հայկական աղբյուրների` զոհերի շարքում է նաև 12 ­ամյա մի երեխա … Ես կցանկանայի դատապարտել հարձակումը և ափսոսանք արտահայտել լարվածության կապակցությամբ։

Հուսով եմ, որ իրավիճակը կհանդարտվի և չի վերածվի տարածաշրջանային մեկ այլ պատերազմի։ Մեկ ամիս առաջ ես շտապեցի դեպի Եվրոպայի խորհուրդ, որպեսզի քվեարկեմ ադրբեջանա­թուրքական հակահայ ռազմատենչ բանաձևի դեմ: Նաև ի շնորհիվ սլովակյան պատվիրակության` այդ բանաձևը տապալվեց։ Այն ժամանակ հայ բարեկամներն ինձ տեղեկացնում էին, թե ադրբեջանցիներն ու թուրքերն ինչ ճնշում են բանեցնում հայերի և ռուսների դեմ։

Թվում էր, թե նրանք սխալվում են, որ ռազմատենչ դիվանագիտությունն ի վերջո ավարտվելու է ռազմական գործողություններով: Հավատում եմ, որ հակամարտությունը կկարգավորվի ԵԱՀԿ կողմից, որին անցյալում հաջողվել է մի շարք դեպքերում իրավիճակը հանդարտեցնել: Ես համերաշխ եմ հայերի հետ։ Կարևորն այն է, որ խաղաղություն հաստատվի»,­ -նշել է նա:




Լրահոս