Ապրիլի 13-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին: Պատգամավորները ծաղիկներ են դրել 1915 թվ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, որից հետո եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
Գարիֆալիա Կանելլին ծանոթացել է Հայոց մեծ եղեռնի մասին պատմող փաստավավերագրական նյութերին եւ գրառում կատարել հուշամատյանում: