Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակ նետելու գործում «հանգուցյալների մատն էլ է խառը». ինչ ցուցմունք է տվել կասկածյալը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ անցած ուրբաթ՝ 18:25-ի սահմաններում, Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ էր նետվել: Նախօրեին այդ գործով ձերբակալվեց Երեւանի բնակիչ 32-ամյա Հովհաննես Մուրադյանը, որն իրավապահներին խոստովանել էր, թե ինքն է նռնակը նետել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ձերբակալված Հովհաննես Մուրադյանը հաշվառված է Ավանի հոգեբուժական կլինիկայում: Հովաննես Մուրադյանի մտերիմները մեզ պատմեցին, որ տղամարդն առողջական խնդիրներ ունի եւ մինչ ձերբակալվելը անընդհատ խոսել է այն մասին, որ պաշտոնյաները ցանկանում են իրեն սպանել: Իսկ արդեն իրավապահներին տված ցուցմունքներում, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, նա պատմել է, որ ինքը «գող» է եւ իր թիկունքին օրենքով գող Դեդ Հասանն է, նույն ինքը` Ասլան Ուսոյանը, որը 2013 թվականին սպանվել է Ռուսաստանի Դաշնությունում: Այն, որ այս պատմության մեջ ինչ-որ բան այն չէ, ի սկզբանե հասկանալի էր, բայց որ հանգուցյալների մատն էլ է խառը, դա արդեն նորություն էր»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս