Մեկնարկեց հեծանվահրապարակի նոր մրցաշրջանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծահասակ և երիտասարդ հեծանվորդների պայքարով՝ մեկնարկեց հեծանվահրապարակի նոր մրցաշրջանը:

«Այս մրցաշարը կազմակերպվել է, որպես նախապատրաստական շրջան: Հայաստանի առաջնությունից առաջ մենք արդեն գիտենք մարզիկի ունակությունների մասին»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց հեծանվավազքի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:

Մրցումային առաջին օրը սկրեչ մրցաձևում մեծահասակների մեջ լավագույն եռյակ մտան Պավել Ստեփանյանը, Մհեր Մկրտչյանը և Ռոբերտ Խաչատրյանը: Պատանիների պայքարում առաջատար եռայում էին Լևոն Լավչյանը, Ամո Ասուբովը և Բաբկեն Պողոսյանը:

Երեք օրվա հանրագումարի արդյունքում հայտնի կդառնան հաղթողները և մրցանակակիրները:

Ապրիլի 22-ին հեծանվորդները կմրցեն խմբակային վազքում միավորներով և ապրիլի 23-ին՝ խմբակային վազք՝ դուրս գալով: Եվրոպայի առաջնությունն այս տարի կկայանա Իտալիայում հուլիսի 12-ից 17-ը:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս