Այսօր «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում իր հարգանքի տուրքը մատուցեց նաև ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Նշենք, որ այսօր վաղ առավոտից մի շարք բարձրաստիճան հյուրեր են այցելել հուշահամալիր:
Հիշեցնենք, որ օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում