ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ ապրիլի 24-ին կտրուկ վատացել է Մոսկվայի Բուտիրսկայա բանտում գտնվող Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը, նա անգամ կորցրել է գիտակցությունը: Բարերարն այժմ գտնվում է բանտային բուժմասում: Իսկ արդյոք ՀՀ ԱԳ նախարարությունը` Լևոն Հայրապետյանի պատժի կրման տեսակը փոխելու հարցով ՌԴ իշխանություններին դիմել է կամ ընդհանրապես ՀՀ ԱԳՆ-ն այս ուղղությամբ որևէ քայլ կատարել է:
ArmLur.am-ը փորձեց վերոնշյալ հարցերի պատասխանը ստանալ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից: Մեր հարցերին ի պատասխան, պրն Բալայանը նշեց, որ հարցը գտնվում է իրենց օրակարգում` այլ մանրամասներ չներկայացնելով:
Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Նրա հանդեպ չկիրառվեց անգամ պայմանական պատիժ կրելու ձևաչափը՝ հաշվի առնելով օրեցօր վատթարացող առողջական վիճակը: Հայրապետյանին անհրաժեշտ է ամենօրյա բժշկական հսկողություն. նման առողջությամբ բանտում նա պարզապես կենդանի չի մնա: Այժմ Հայրապետյանը ծայրահեղ ծանր վիճակում է: